Ամուրի շրջանում ջեռուցման կաթսայի պայթյունից երեխա է մահացել

Ամուրի շրջանի քննիչները քրեական գործ են հարուցել ջեռուցման կաթսայի պայթյունից 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ։ Դիտարկվում է տեխնիկայի ոչ պատշաճ շահագործման վարկածը, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ ՔԿ շրջանի քննչական վարչության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայրի զննությունից հետո վարկածներ են դիտարկվում ջեռուցման կաթսայի ոչ ճիշտ աշխատանքի և դրա տեղադրման ընթացքում թույլ տված խախտումների մասին։
Սույն հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը մինչև երկու տարի ժամկետով ազատազրկումն է։
Կարծիքներ