Սա այն դիրքորոշումը չէ, որը տանում է դեպի խաղաղություն․ Մարուքյանն` Ալիևի արած հայտարարության մասին

Սոչիում Ալիևն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է, դրա մասին ասելու բան չկա, այն լուծվել է 2 տարի առաջ։ Այսինքն՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչների իրավունքները, անվտանգությունը և էթնիկ զտումների վտանգը։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Գրառման մեջ նաև ասված է․
«Սա այն դիրքորոշումը չէ, որը տանում է դեպի խաղաղություն»։
Կարծիքներ