Քեֆերին երգող, շրջագայողներին չե՞ք նկատում, թե՞ դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները. Շահգելդյան

Քեֆերին երգող, շրջագայողներին չե՞ք նկատում, թե՞ դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները. Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը մասնակցել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» խորագիրը կրող բարեգործական միջոցառմանը, անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին:

«Իմ սիրելի հայ ժողովուրդ, որոշ մարդիկ փորձում են արատավորել իմ անունը, այն էլ ինչի համար՝ բարեգործական միջոցառմանը մասնակցելու համար, միջոցառում, որը կազմակերպվել էր հերոսածին մայրերի կողմից:

Ձեր նենգ, խեղաթյուրող մեկնաբանությունները չեն կարող ազդել Սոնա Շահգելդյան երգչուհու տեսակի վրա, ես ապաքաղաքական մարդ եմ:

Այդ նույն օրերին իմ շատ ու շատ կոլեգաներ երգել են տարբեր խնջույքներում, քեֆ-հարսանիքներին, որոշները ակտիվ շրջագայությունների մեջ են, ի՞նչ է, նրանց չե՞ք նկատում, թե՞ դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները:

Ամաչում եմ հայի՝ ձեր տեսակի համար: Որոշ լրատվականներ ու ստրկամիտ լրագրողներ, սպասեք դատարանի կողմից ուղարկված ձեր ծանուցումներին, պատասխան եք տալու բոլորդ օրենքի առջև, ես արդեն գործընթացը սկսել եմ»,- «Ինստագրամ»-ի իր էջում գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում