Գործընկերային երկխոսության փոխարեն՝ հրապարակային հակադարձում․ ի՞նչն է անտեսվել
«Փյունիկի» գրառման մեջ «Նոայի»՝ առաջնության մեկնարկային ութ տուրերում տոնած ութ հաղթանակների վերաբերյալ «Փյունիկի» հրապարակումը մեկ կարևոր ճշգրտման կարիք ունի․ տուրերի հերթականությունն ու հանդիպումների փաստացի անցկացման հերթականությունը տարբեր հաշվարկներ են։ 2002 թվականին «Փյունիկն» իսկապես հաղթել է իր առաջին 14 հանդիպումներում։
Սակայն նույն առաջնության 6-րդ տուրի «Շիրակ» – «Փյունիկ» հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ «Շիրակի»: Այդ խաղը հետաձգվել և անցկացվել է 2002 թվականի հոկտեմբերի 9-ին։ Հետևաբար, ըստ տուրերի՝ «Փյունիկի» առաջին ութ տուրերի արդյունքը յոթ հաղթանակ և մեկ պարտություն է։ «Փյունիկի» բերած օրինակը չի կրկնում «Նոայի» «առաջին ութ տուր, ութ հաղթանակ» ցուցանիշը։
Միաժամանակ այն հաստատում է խաղերի հերթականությամբ 14 հաղթանակների շարքը։ Այս երկու փաստերը միմյանց չեն հակասում, և դրանց տարբերությունը պետք է հստակ ներկայացնել երկրպագուներին։


Կարծիքներ