Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը պաշտոնական այցով կմեկնի Եվրոպա և Ասիա

Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը պաշտոնական այցով կմեկնի Եվրոպա և Ասիա

Աֆղանստանի հարցերով ԱՄՆ նոր հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթը պաշտոնական այցով կմեկնի Եվրոպա և Ասիա:

«Այսօր ես մեկնում եմ Եվրոպա և Ասիա՝ դաշնակիցների և գործընկերների հետ քննարկելու Աֆղանստանի առաջընթացի ճանապարհը: Միջազգային հանրությունը պետք է միասին աշխատի արդյունավետ լինելու համար», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ գրել է Ուեսթը Twitter- ում կիրակի օրը: Նա լրացուցիչ մանրամասներ չի հայտնել իր ուղեւորության մասին։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ուեսթն իր առաջին կանգառը կկատարի Բրյուսելում, որտեղ խորհրդակցություններ կանցկացնի դաշնակիցների ու գործընկերների հետ։

 Պետքարտուղարությունը դեռևս չի պատասխանել ՏԱՍՍ-ի խնդրանքին` տրամադրել որևէ մանրամասներ Ուեսթի առաջիկա այցի մասին, ինչպես նաև պարզաբանել, թե արդյոք նա նախատեսում է այցելել Ռուսաստանի մայրաքաղաք այս շրջագայության շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում