Լեհաստանը ՌԴ-ի հետ սահմանի պահպանությունը կխստացնի նոր համակարգի տվիչներով ու տեսախցիկներով

Լեհաստանը ՌԴ-ի հետ սահմանի պահպանությունը կխստացնի նոր համակարգի տվիչներով ու տեսախցիկներով

Նոր համակարգի տվիչներ ու տեսախցիկներ կտեղադրվեն լեհ-ռուսական սահմանին Բելառուսում միգրացիոն ճգնաժամի ֆոնին: Այդ մասին հաղորդել Է Կալինինգրադի Լեհական մշակութային կենտրոնը՝ վկայակոչելով Վարմիայի եւ Մազուրի սահմանային վարչությանը:

Լեհաստանի եւ Կալինինգրադի մարզի սահմանին պահպանության նոր համակարգերի տեղադրման աշխատանքները կսկսվեն 2022 թվականին: Վարմիա-Մազուրյան սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Միրոսլավ Ալեքսանդրովիչի տեղեկատվության համաձայն, ներկայում ռուս-լեհական սահմանին գործում Է վեց դիտաշտարակներից բաղկացած համակարգ, որոնք տեղակայված են արեւմտյան մասից (Բրանեւո) մինչեւ արեւելյան մաս (Դուբենինկի):

Սահմանապահները նաեւ իրենց տրամադրության տակ ունեն հսկման տրանսպորտային միջոցներ, ջերմացույցներ, ցերեկային ու գիշերային դիտախցիկներ: Վարմիա-Մազուրյան հատվածում ծառայությունն իրականացնում են 1300 սպաներ: Ներկայում համավարակի կապակցությամբ լեհ-ռուսական սահմանը փակ Է տուրիստական երթեւկեկության համար, այն կարող են հատել միայն առանձին կատեգորիաների քաղաքացիներ: Լեհ-ռուսական սահմանը գրեթե ամբողջությամբ անցնում Է Վարմիա-Մազուրյան վոյեւոդության եւ Կալինինգրադի մարզի երկայնքով: Սահմանի երկարությունը շուրջ 200 կիլոմետր Է: Բացառություն Է կազմում Վիսլինյան (Բալթյան) ցամաքալեզվակը, որտեղ սահմանի կարճ հատվածում (շուրջ 1 կիլոմետր) գտնվում Է Պոմորսկի վոյեւոդության տարածքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում