Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելուն. Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին փետրվարի 2-ին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևորում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ապահովումը»,- ասել է Ռուսաստանի վարչապետը:
Միշուստինը նաև նշել է, որ նոր տրանսպորտային ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին։
Կարծիքներ