ՀԷՑ տնօրենների խորհրդի նախկին նախագահը 2024-ի ընթացքում 347 մլն 585 հազար դրամ աշխատավարձ է ստացել. Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մի քանի փաստ է հրապարակել:
Նրա գրառման համաձայն՝ «ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահը 2024 թվականի ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 347.585.015,00 (երեք հարյուր քառասունյոթ միլիոն հինգ հարյուր ութսունհինգ հազար տասհինգ) ՀՀ դրամ աշխատավարձ (հարկերը ներառյալ)։
«Ընդ որում, միայն 2024թ. սեպտեմբերին վարձատրվել 73.253.765,00 ՀՀ դրամով, իսկ մարտ, հունիս եւ դեկտեմբեր ամիսներին վարձատրությունը կազմել է ամսական 70.393.750,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):
Եւ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս եւ մյուս նախկին ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն #Իրենց_ձեւով ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը:
Կարծիքներ