Նաիր Թիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել Գալաթասարայ

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա պաշտպան Նաիր Թիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»։
Ըստ տեղեկությունների՝ ֆուտբոլիստի մերժման պատճառը Հայաստանի և Թուրքիայի միջև առկա անորոշ հարաբերություններն են։ Նշվում է, որ պաշտոնական բանակցություններ չեն եղել չնայած «Գալաթասարայի»՝ ձախ պաշտպանի վաճառքից հետո Թիկնիզյանի տրանսֆերը գնելու ցանկությանը։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Պաշտպանը 82 խաղում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։
Կարծիքներ