Նիդերլանդները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ ուժեղացնում է կարանտինը

Նիդերլանդները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ ուժեղացնում է կարանտինը

Նիդերլանդներում լրացուցիչ սահմանափակումներ են մտցվում՝ կապված կորոնավիրուսի դեպքերի աճի հետ, գրում է AFP-ն։

Այսպիսով՝ ժամը 17:00-ից մինչև 5:00-ը փակ կլինեն փոքր խանութները, ռեստորանները, բարերը և մշակութային օբյեկտները։ Սուպերմարկետները կաշխատեն մինչև ժամը 20:00-ն։

Դպրոցները կշարունակեն գործել։ Նոյեմբերի 28-ից երեք շաբաթով նոր սահմանափակումներ կմտցվեն։

Երկրում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 հազար դեպք, չնայած այն հանգամանքին, որ մեծահասակների մոտ 85%-ը պատվաստված է։ Ընդ որում, չպատվաստվածների ավելի քան 70%-ը հասնում է վերակենդանացման բաժանմունք։

Միևնույն ժամանակ, Reuters-ը հայտնում է, որ Հարավային Աֆրիկայից Նիդերլանդներ երկու չվերթներով 600 ուղևորների շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 85 դեպք։

«Առայժմ հայտնի է 110 արդյունք։ Դրանցից 15-ը դրական են, 95-ը՝ բացասական։ Այս արդյունքների հիման վրա մենք ակնկալում ենք հայտնաբերման 13,6% ցուցանիշ։ Սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ հաշվում ենք մոտ 85 դրական»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարզվում է, թե արդյոք մարդիկ վարակված են Հարավային Աֆրիկայում հայտնաբերված նոր վտանգավոր օմիկրոնի շտամով։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եկել է այն եզրակացության, որ օմիկրոնը կարող է սպառնալ երկրներին, որոնք արդեն պայքարում են վարակի տարածման դեմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում