«Մկների ժողովը» մանկական ներկայացումը համալրել է Երևանի ռուսական թատրոնի խաղացանկը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Աթաբեկ Խնկոյանի համանուն առակի հիման վրա բեմադրված «Մկների ժողովը» մանկական ներկայացման առաջնախաղը:
Երաժշտական ներկայացումը բեմադրել է թատրոնի խորեոգրաֆ Նունե Կիրակոսյանը։ Ներկայացումը նրա ռեժիսորական դեբյուտն է:
Առակները սովորեցնում են լինել բարի, ազնիվ, ընկերասեր: Կենդանիների փոխհարաբերությունների օրինակով բացահայտվում է մարդկային որակների էությունը, ցուցադրվում են արատները։
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները։ Բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Մարի Սարգսյանը, երաժշտական ձևավորումը և պարերը` Նունե Կիրակոսյանի: Ներկայացումը նախատեսված է վեց տարեկանից բարձր երեխաների համար։
Առաջիկայում փոքրիկներն այն կարող են դիտել հունիսի 3-ին և 4-ին:
Կարծիքներ