Համավարակի սկզբից աշխարհում առնվազն 20 մլն մարդ է մահացել COVID-ից. ԱՀԿ
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում առնվազն 20 միլիոն մարդ է մահացել COVID-ից:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ՝ նշելով, որ պաշտոնական տվյալները խոսում են 7 միլիոն մահացածների մասին:
«2020 թվականից ի վեր COVID 19-ից պաշտոնապես մահացել է մոտ 7 միլիոն մարդ, բայց իրական թվերը շատ ավելի բարձր են։ Խոսքը առնվազն 20 միլիոն մահացածների մասին է», - ասել է նա:
Կարծիքներ