Չեխիայի ոստիկանական ուսումնարանի ուսանողները թունավորվել են քիմիական նյութից

Չեխիայի արեւմուտքի Սոկոլով քաղաքի ոստիկանական ուսումնարանի ուսանողները հունիսի 25-ին թունավորվել են, ինչպես ենթադրվում Է, քիմիական նյութից: Այդ մասին հայտնել Է ČT հեռուստաալիքը:
Տեղի հիվանդանոց են տարել 17 ուսանողների: Նրանց վիճակը չի առաջացնում բժիշկների անհանգստությունը, բայց նրանք պետք Է որոշակի բուժընթաց անցնեն: Ինչն Է դարձել ապագա ոստիկանների թունավորման պատճառ, որոնցից ոմանք կորցրել են գիտակցությունը, առայժմ ստույգ չի պարզվել:
Բացի քիմիական նյութից թունավորվելուց, ինչը կարող Էր տեղի ունենալ գազի հոսակորստի հետեւանքով, դիտարկվում Է ուսումնարանի ճաշարանում կերակրից թունավորման վարկածը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ