Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք, ապաքինվել է 584 մարդ: Մահացել է 29 պացիենտ:  Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 329 407 դեպք: Այստեղից ապաքինվել է 307 918 մարդ, մահացել`4 426 պացիենտ: Պատվաստվել է 85 286 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում