Չնայած դժվարություններին՝ բանակն ուղղելու է իր մեջքը եւ ինչպես այժմ, շարունակելու է հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու իր առաքելությունը. Մանե Գևորգյան

Չնայած դժվարություններին՝ բանակն ուղղելու է իր մեջքը եւ ինչպես այժմ, շարունակելու է հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու իր առաքելությունը. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայոց բանակի կազմավորման օրն անկախ Հայաստանի ամենանվիրական օրերից է։ Չնայած դժվարություններին՝ բանակն ուղղելու է իր մեջքը եւ ինչպես այժմ, շարունակելու է հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու իր առաքելությունը։

Շնորհակալություն բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն այս օրերին իրենց պարտքն են կատարում հայրենիքի առաջ, համբերություն եմ մաղթում այն ծնողներին, ովքեր սպասում են իրենց հերոս զինծառայողների վերադարձին։

Խոնարհումս բոլոր այն ծնողների առաջ, որոնց որդիները հերոսաբար ընկել են հանուն հայրենիքի պաշտպանության: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում