Հարավային Կորեան հայտարարել է, որ ԱՄՆ-ի զորքերի թիվը երկրում կմնա անփոփոխ

Հարավային Կորեան հայտարարել է, որ ԱՄՆ-ի զորքերի թիվը երկրում կմնա անփոփոխ

ԱՄՆ-ը կպահպանի իր ներկայիս զորքերը Կորեայի Հանրապետությունում: Այս մասին Սեուլում հայտարարել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Սեո Վուկը՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ամերիկյան կողմը խոստացել է պահպանել Հարավային Կորեայում իր զորախմբի ներկայիս հզորությունը»,- ասել է նա։

Սեո Վուկը նաև ասել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը առաջընթաց են գրանցել պատերազմի ժամանակ իրենց զորքերի օպերատիվ վերահսկողությունը Սեուլ փոխանցելու հարցում, իսկ 2022 թվականին նախատեսում են ավարտել այս գործընթացին հարավկորեական կողմի պատրաստակամության գնահատումը։

1950-1953 թվականների Կորեական պատերազմից հետո Սեուլն իր զորքերի վերահսկողությունը փոխանցեց Վաշինգտոնին՝ երկիրը ԿԺԴՀ-ի ներխուժման սպառնալիքից պաշտպանելու համար: Խաղաղ ժամանակ զորքերի հրամանատարության իրավունքը վերադարձվել է Սեուլին 1994 թվականին, սակայն զինված հակամարտության ժամանակ օպերատիվ հրամանատարության իրավունքը դեռևս մնում է Վաշինգտոնին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում