Չեխիայում չորս մարդ Է վիրավորվել կենսավառելիքի արտադրության գործարանում պայությունի հետեւանքով

Չեխիայի հյուսիս - արեւմուտքի Ուստեցկի երկրամասում հուլիսի 6-ին չորս մարդ Է վիրավորվել Լովոսիցե քաղաքի կենսավառելքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդրել Է Չեխիայի հեռուստատեսությունը:
Տուժածներից մեկը ծանր վերքեր Է ստացել եւ հիվանդանոց Է տեղափոխվել փրկարաների ուղղաթիռով: Մետաղաթերթերի կույտերը, որոնք կազմել են արտադրամասերից մեկի կառուցվածքը, տասնյակ մետրերով հեռու են նետվել: Դրանք փակել են, մասնավորապես, երկաթուղու հատվածը, որն անցնում Է գործարանի տարածքի մերձակայքով: Այնտեղ գնացքների երթեւեկությունը դադարեցված Է:
Պայթյունը տեղի Է ունեցել Preol ընկերությանը պատկանող գործարանի տարածքում: Ընկերությունը Չեխիայում կենսավառելիքի խշորագույն արտադրողն Է: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկրարաներն ու հրշեջները: Թունավոր նյութերի արտանետում օդ տեղի չի ունեցել, ճշտել Է հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ