Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհ դարձած Հելենի մարմինը Գորիսի դիահերձարանում է․ հարազատները դիմել են ԿԽՄԿ-ին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից մահացած արցախցի Հելեն Դադայանի հարազատներից նամակ է ստացել նրա մարմինը Արցախ տեղափոխելու հարցով։
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում նշել են ԿԽՄԿ-ից։
Աղջկա մորեղբայրնն էլ նշել է, որ Հելենի մարմինը Գորիսի դիահերձարանում է։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Կարծիքներ