Հայաստանում այսօր չկա մի բնակավայր, որտեղ կառավարության որոշմամբ գոնե 1 ենթակառուցվածքային ծրագիր չի իրականացվել. Չախոյան

Հայաստանում այսօր չկա մի բնակավայր, որտեղ կառավարության որոշմամբ գոնե 1 ենթակառուցվածքային ծրագիր չի իրականացվել։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Վարչապետի մարզային այցերը դրա վառ վկայությունն են, իսկ վարչապետին դիմավորող ժողովրդի վերաբերմունքը վարչապետին՝ կառավարության արած աշխատանքի գնահատականն է։
Լայնածավալ ճանապարհաշինությունից մինչև մանկապարտեզների, հիվանդանոցների, ամբուլատորիաների, պոլիկլիիկաների, դպրոցների կառուցում, հիմնանորոգում, գույքով համալրում, խմելու ու ոռոգման նոր ջրագծերի անցկացում, փողոցների լուսավորում, անասնագոմերի ու այգիների հիմնման համար պետական աջակցություն ․․․ եվ այս ամենը՝ ընդամենը 5 տարում։
Իհարկե, երկիրը զարգացնելը, մարդկանց համար կենսական պայմաններ ստեղծելը կառավարության պարտականությունն է, ու եղածով երբեք չենք բավարարվելու, չենք սահմանափակվելու՝ էլ ավելի մեծ ջանք ու եռանդ ներդնելով ավելի զարգացած ու քաղաքակիրթ պետություն ունենալու համար։
Ու եթե վերջին 5 տարում արված աշխատանքների ծավալը ուրախացնող է, դրան նախորդող առնվազն 20-25 տարին կարելի է համարել կորսված, քանզի այդ ընթացքում վատնված ու գրպանված պետական միջոցների հաշվին Հայաստանը վաղուց «վարդի պես ծաղկել էր»»,- գրել է Չախոյանը։
Կարծիքներ