Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրերում չպայթած զինամթերք է վնասազերծվելու

Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրերում  չպայթած զինամթերք է վնասազերծվելու

Արցախում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը փետրվարի 5-ին չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի տարածքում: Այս մասին տեղեկացնում են  Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների  պետական ծառայությունից:

«Մարտունու շրջանի Ծովատեղ, Կոլխոզաշեն, Ասկերանի շրջանի Մխիթարաշեն և Բերքաձոր գյուղերում պայթեցման աշխատանքներ են իրականացնելու նաև Արցախի արտակարգ իրավիճակների  ծառայության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության  սակրավորական ջոկատները»,-հայտնում են ծառայությունից՝ հորդորելով պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ չանհանգստանալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար գործում են՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում