Բրյուսելում վերահաստատեցի ՀՀ-ին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը․ Սամանտա Փաուեր
 
            ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերն անդրադարձել է ապրիլի 5–ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը:
«Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու՝ Միացյալ Նահանգների հանձնառությունը: Հայաստանը խորացնում է իր ժողովրդավարական բարեփոխումները, ընդլայնում իր տնտեսությունը և կառուցում դեպի պայծառ ապագա»,- X-ի իր միկրոբլոկում գրել է Փաուերը:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ