Մեքսիկայի հարավում երկու ավտոբուսների բախման հետևանքով 10 մարդ է զոհվել

Մեքսիկայի հարավում երկու ավտոբուսների բախման հետևանքով 10 մարդ է զոհվել

Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս երեքը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են Մեքսիկայի հարավում գտնվող Չիապաս նահանգում երկու միկրոավտոբուսների բախման հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Facebook-ում հայտնել է մարզային փրկարար ծառայությունը։

Բախումից հետո երկու մեքենաներն էլ ամբողջությամբ այրվել են։ Ավտովթարի հնարավոր պատճառների մասին տեղեկությունը չի հրապարակվում։ Տուժածները տեղափոխվել են Պալենկեի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում