ՆԱՏՕ-ն դիմել է Կատարին` զորքերի դուրսբերումից հետո աֆղանական ուժերի վարժանքների համար բազա գտնելու համար

ՆԱՏՕ-ն դիմել է Կատարին` զորքերի դուրսբերումից հետո աֆղանական ուժերի վարժանքների համար բազա գտնելու համար

ՆԱՏՕ-ի գլխավորած անվտանգության ծառայության ներկայացուցիչները դիմել են Կատարին՝ խնդրելով բազա տրամադրել, որը կարող է օգտագործվել աֆղանցի հատուկջոկատայինների ուսուցման համար` Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումից հետո ռազմավարական պարտավորությունների շրջանակներում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արեւմտյան երեք բարձրաստիճան պաշտոնյաների:

ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության անբաժանելի մասը 2001 թվականին հեռացված իսլամիստ «Թալիբան» շարժման դեմ պայքարելու համար Աֆղանստանի անվտանգության ուժերի պատրաստումն ու վերազինումն էր:

«Մենք առաջարկություն ենք արել, բայց Կատարի իշխանությունները պետք է որոշեն՝ գոհ են արդյոք, որ ՆԱՏՕ-ն օգտագործի իրենց տարածքը որպես զորակայան»,- ասել է Վաշինգտոնի անվտանգության ծառայությունից երկրորդ աղբյուրը:

Երրորդ աղբյուրը՝ Քաբուլից դիվանագետը, ասել է, որ քննարկվում է «աֆղանական հատուկջոկատայիններին Կատարում 4-6 շաբաթ ժամկետով վերապատրաստման համար» ներգրավելու հարցը:

Երկու աղբյուրներ նշել են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի այն երկրներից են, որոնք պատրաստ են ուժեր ուղարկել Կատարում աֆղաններին պատրաստելու համար:

«Թալիբան»-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ խմբավորմանը ոչինչ հայտնի չէ Կատարում աֆղանական ուժերին պատրաստելու ՆԱՏՕ-ի ծրագրի մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում