Մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Ջունգ Դու Հվանը

Մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Ջունգ Դու Հվանը

90 տարեկան հասակում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Ջունգ Դու Հվանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը ։

Նրա խոսքով՝ Յունգ Դու Հվանը մահացել է Սեուլի իր տանը տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:40-ին: Նախկին նախագահը, նշել է գործակալությունը, տառապում էր խրոնիկական հիվանդություններով։

Յունգ Դու Հվանը իշխանության եկավ 1979 թվականին ռազմական հեղաշրջման արդյունքում և երկիրը ղեկավարեց մինչև 1988 թվականը։

Այնուհետև նա դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, բայց հետո պատիժը փոխվել է ցմահ ազատազրկման։ Որոշ ժամանակ անց նախկին նախագահ Կիմ Դաե-Յունգը ներում շնորհեց նրան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում