Հայաստանն ընդդեմ Թուրքիայի. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Հրադադարից հետո առաջնային խնդիր է դարձել պատերազմի հիմնական հրահրողի եւ ռազմական հանցագործությունների հեղինակի՝ Թուրքիայի գործողությունների մասին միջազգային կառույցներին եւ հանրությանը իրազեկելը: Այս գործընթացն այսօր առանձնակի կարեւորություն է ստացել, քանի որ Թուրքիան շարունակում է ակտիվ ազդեցություն ունենալ տարածաշրջանային, մասնավորապես՝ Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններում: Ավելին՝ ռազմական հանցագործությունների հեղինակ Թուրքիան այսօր ձգտում է դառնալ տարածաշրջանային ազդեցիկ խաղացող: Ստեղծված իրավիճակում առաջնային նշանակություն է ստանում Թուրքիայի իրական դեմքի եւ քողարկված նպատակների մերկացումը միջազգային հանրության աչքերում: Մայիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաղորդագրություն է տարածել, որով իրազեկում է, որ այդ կառույցում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության միջպետական գանգատն ընդդեմ Թուրքիայի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ