«Երևանի ավտոբուս»-ի վարորդները վիճաբանել են. նրանցից մեկը դանակահարվել է

«Երևանի ավտոբուս»-ի վարորդները վիճաբանել են. նրանցից մեկը դանակահարվել է

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։

«Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին:

«Երևանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- գրում է Ասատրյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում