Մեսսիին Չինաստանում ձերբակալել են

Մեսսիին Չինաստանում ձերբակալել են

Պեկինի օդանավակայանում ձերբակալվել է Արգենտինայի հավաքականի ավագ, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին։ Պատճառը Մեսսիի՝ երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ վիզայի բացակայությունն է եղել։

Ֆուտբոլիստը առանց համապատասխան փաստաթղթի է այցելել Չինաստան, ներկայացնելով ոչ թե արգենտինական, այլ՝ իսպանական անձնագիրը: Իսկ Իսպանիայի քաղաքացիները ՉԺՀ առանց վիզայի մուտքի թույլտվություն չունեն։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, կարճ ժամանակ անց միջադեպը հարթվել է՝ Մեսսիին թույլատրել են մուտք գործել երկիր։

Արգենտինայի հավաքականը Չինաստան էր ժամանել՝ մասնակցելու Ավստրալիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում