Կամչատկայում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հաղորդվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական բաժանմունքի կայքում ։

«Էպիկենտրոնը գտնվել է Միլկովոյից 140 կմ հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից հայտնում են, որ բնակիչները ցնցումները չեն զգացել։

Զոհեր և ավերածություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում