Իլինոյս նահանգի հրաձգության մեքսիկացի զոհերի թիվը հասել է 2-ի

Երկուշաբթի օրը ԱՄՆ Իլինոյս նահանգի Հայլենդ Պարկում հրաձգության ժամանակ ծանր վիրավորված մեքսիկացին հիվանդանոցում մահացել է։ Այս մասին չորեքշաբթի Twitter-ում հայտնել է Չիկագոյում լատինաամերիկյան երկրի գլխավոր հյուպատոսության ղեկավար Ռեյնա Տորեսը։
«Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան մեքսիկական ծագումով երկրորդ անձը մահացել է Հայլենդ Պարկ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքների պատճառով»,- ասվում է գրառման մեջ։ «Մենք համերաշխություն ենք հայտնում նրա ընտանիքի և ընկերների հետ, հյուպատոսությունը կշարունակի նրանց ցուցաբերել բոլոր անհրաժեշտ օգնությունները»։
Չիկագոյի արվարձանում գտնվող Հայլենդ Պարկում ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով զոհվել է յոթ մարդ, 26-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Կասկածյալը՝ 22-ամյա Ռոբերտ Կրիմոն, կարողացել է փախչել հանցագործության վայրից, սակայն ավելի ուշ ոստիկանները կարողացել են բռնել նրան։
Կարծիքներ