Հոնկոնգում հայտնաբերվել է մաքսանենգ ադամանդների ամենամեծ խմբաքանակը

Հոնկոնգում հայտնաբերվել է մաքսանենգ ադամանդների ամենամեծ խմբաքանակը

Հոնկոնգի իշխանություններն առգրավել են մաքսանենգ ադամանդների ամենամեծ խմբաքանակը, որի ընդհանուր արժեքը կազմում է 3,22 միլիոն դոլար, հաղորդում է «Սինհուան»:

«Առգրավված ադամանդների շուկայական արժեքի առումով դա Հոնկոնգի պատմության մեջ հայտնաբերված ամենամեծ խմբաքանակն էր», – ասված է հրապարակման մեջ

Նշվում է, որ խմբաքանակում եղել է շուրջ 1300 ադամանդ, 10 շափյուղա,1 զմրուխտ։ Քննության շրջանակներում ձերբակալվել է մեքենայի 47-ամյա վարորդը։

Հոնկոնգում մաքսանենգությունը լուրջ հանցագործություն է, որի համար նախատեսված է ծանր տուգանք և մինչև յոթ տարվա ազատազրկում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում