Բայդենը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ում հակասեմականության դրսեւորումները

Բայդենը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ում հակասեմականության դրսեւորումները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգներում հակասեմականության դրսեւորումները:

«Վերջին շաբաթներին մեր երկրում մի շարք հակասեմական հարձակումներ եւ ահաբեկումներ տեղի ունեցան ամերիկացի հրեաների դեմ: Մենք ականատես եղանք մի շարք միջադեպերի. տեսանք Մանհեթենում հրեա գործարարի պատուհանի վրա նետված աղյուսը, Սոլթ Լեյք Սիթիի սինագոգի դռան վրա փորագրված սվաստիկան, հրեա ընտանիքներ, որոնց սպառնում էին Լոս Անջելեսի ռեստորանի առջեւ...», - հայտարարել է նախագահը: Բայդենը շեշտել է, որ նման հարձակումները «անտանելի, անազնիվ ու հակաամերիկյան են եւ պետք է դադարեցվեն»:  Ամերիկայի նախագահը խոստացել է, որ թույլ չի տա վախեցնել կամ ահաբեկել ամերիկացիներին իրենց հավատքի ու ազգային պատկանելության համար: «Մենք չենք կարող թույլ տալ, որ ատելության, վտանգավոր ստի եւ դավադրության տեսությունների թունավոր համադրությունը վտանգի ենթարկի մեր հայրենակիցներին», - ասել է Բայդենը: Նա շեշտել է, որ գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարությունը օգտագործելու են առկա գործիքակազմը ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարում: «Վերջին օրերին համոզվել ենք, որ ոչ մի համայնք ապահովագրված չէ: Բոլորս պետք է միավորվենք՝ լռեցնելու համար համաշխարհային պատմության ամենավատ էջերի սարսափելի արձագանքները», - հայտարարել է Բայդենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում