Հունաստանում զբոսաշրջիկների համար սահմանվել է ՊՇՌ թեստի պարտադիր պահանջ

Հունաստանի իշխանությունները այսօրվանից բոլոր երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար պարտադիր են դարձրել ՊՇՌ թեստի հանձնումը։ Այս մասին ասել է Հունաստանի կառավարության խոսնակ Իոանիս Իկոնուն։
Որոշումն ընդունվել է Օմիկրոնի շտամի տարածման հետ կապված: Սա COVID-19-ի դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումներից մեկն է։ Իշխանությունները ցանկանում են ժամանակ շահել բնակչության պատվաստումների մակարդակը բարձրացնելու համար։
Նշվում է, որ իշխանությունների որոշումը կգործի մինչև 2022 թվականի հունվարի 10-ը։ Դա վերաբերում է նաև Հունաստանի քաղաքացիներին, ովքեր նախկինում կարող էին վերադառնալ երկիր առանց թեստավորման։
Պարտադիր ՊՇՌ թեստի պետք է ենթարկվեն նաև 5-ից բարձր տարիքի երեխաները։
Կարծիքներ