Երևանի Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ. քաղաքապետարանից խնդրում են՝ տարածքում կայանած մեքենաները դուրս բերել

Երևանի Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ. քաղաքապետարանից խնդրում են՝ տարածքում կայանած մեքենաները դուրս բերել

Օգոստոսի 9-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում