Անհրաժեշտ է պահպանել և շարունակել զարգացնել Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագիրը. Անգելա Մերկել

Անհրաժեշտ է պահպանել և շարունակել զարգացնել Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագիրը. Անգելա Մերկել

Գերմանիան անհրաժեշտ է համարում պահպանել փախստականների վերաբերյալ Թուրքիայի հետ համաձայնագիրը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

 

«Մենք դեռ աշխատում ենք (առաջիկա հունիսի 24-25) ԵՄ գագաթնաժողովի որոշումների վրա: Կարծում եմ, որ ԵՄ և Թուրքիայի միջև այս համաձայնագիրը կարևոր է, այն պետք է էլ ավելի զարգացվի։ Ես դրանում համոզված եմ», -ասել Մերկելը:

«Թուրքիան աշխատում է` աջակցելով ընդհանուր առմամբ 3.7 միլիոն սիրիացի փախստականների. Այս առումով նա արժանի է մեր օգնությանը», – ասել է նա:

Իր հերթին Ֆոն դեր Լայենը նշել է, որ երկուշաբթի երեկոյան զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Նա ասել է, որ հունիսի 24-25-ին ԵՄ գագաթնաժողովի օրակարգում ներառված կլինեն Անկարայի հետ բանակցությունների վերսկսումը գլոբալ տաքացման և առողջության դեմ պայքարի , մաքսային միություն ստեղծելու հետ կապված հարցերը, ինչպես նաև միգրացիոն փաթեթը: «Այստեղ, իմ կարծիքով, կարևոր է Թուրքիային հետագա աջակցությունը», – ասել է Եվրահանձնաժողովի  ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում