Կենտրոն վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկման աշխատանք. պետք է փակ պահել պատուհաններն ու պատշգամբի դռները

Հունիսի 3-ին՝ ժամը 00:00-04։00, Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության և Խորենացի փողոցներում ծառերի բուժման նպատակով կիրականացվի սրսկման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:
Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:
Կարծիքներ