Ուկրաինայում նկարագրել են աշնանը երկրի փլուզման սցենարը

Ուկրաինայում նկարագրել են աշնանը երկրի փլուզման սցենարը

Ուկրաինան անցնում է լուրջ ճգնաժամի միջով, որը կարող է հանգեցնել երկրի փլուզման: Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հիմա մենք ունենք բյուջեի ձևավորման հսկայական ճգնաժամ, ունենք բժշկական ճգնաժամ, կրթական ճգնաժամ: Հիմա էներգետիկ ոլորտում խելահեղ ճգնաժամ է ձևավորվում»,-ասել է Մուրաևը:

Մուրաևը մեղադրել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությանը երկիրը փոսի մեջ գցելու համար և զգուշացրել է, որ մի քանի ամիս անց Ուկրաինան կարող է զանգվածային փողոցային ակցիաների բախվել:

«Եթե աշնանը սա դուրս գա փողոց, մեր բոլոր հարևանները այստեղ փող և միջոցներ կներդնեն, որպեսզի «Ուկրաինա« նախագիծն ավարտվի», - զգուշացրել է նա:

Քաղաքական գործիչը ընդգծել է, որ Ուկրաինայի փլուզումը ձեռնտու կլինի բոլոր հարևաններին:

«Իրենց տարածքներն են ուզում և լեհերը, և հունգարները և ռումինացիները և ռուսները»,-եզրափակել է Մուրաևը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում