«ՀՌՀ-ն ընդդեմ «Ֆրի Նյուզի» գործով. Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությունը

«ՀՌՀ-ն ընդդեմ «Ֆրի Նյուզի» գործով. Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությունը

ՀՌՀ-ն ընդդեմ «Ֆրի Նյուզի» գործով.


Հունիսի 25-ին «Ազատ զրույց» հաղորդման հյուրը  հնչեցրել է  անթույլատրելի արտահայտություններ , որոնց առնչությամբ  Էթիկայի դիտորդ մարմինը կայացրել է եզրակացություն . 

 Հաղորդման հյուրի հնչեցրած՝ «․․․մատուցողը պահանջել է, որ իր  հետ ռուսերեն խոսեն։ Մենք ե՞րբ ենք էդ ժամանակ սեղանը  շրջելու։ Սա բռնության կոչ չէ» արտահայտությունը բռնության կոչ չէ, այլ ինչ-որ երևույթի դեմ ընդվզելու զգացմունքային  նկարագրություն։ Բռնության կոչ կլիներ, եթե ուղղված լիներ  որևէ անհատի, խմբի, կառույցի դեմ։ Հետևաբար, հաղորդավարը պարտավոր չէր հակազդել այս արտահայտությանը։


Հաղորդման հյուրի հնչեցրած՝ «․․․ինչ որ մի վիժվածք՝ ռուս, փողոցում կանգնեցրել, բլոգեր, հա՞, ասում է՝ «Փմփրագմփիկ․․․» արտահայտությունն ուղղակի ատելության խոսք է ստույգ էթնիկ խմբի հասցեին։ Սա էթիկայի Կանոնագրի 5․1 և 5․2 կետերի  խախտում է, հետևաբար հաղորդավարը պետք է ընդհատեր  հյուրին և նշեր, որ դա անթույլատրելի է եթերում։ 


Հաղորդման հյուրի հնչեցրած՝ «․․․և հանկարծ մերոնք՝ մեր  հայերը, փողոցում մոտենում են և էդ խոսափողը չեն վերցվում ու  գլխին չեն տալիս։ Դա պետք է անել» արտահայտությունը բռնության կոչ չէ, քանի որ չի տրվում որևէ անձի կամ  կազմակերպության անուն, որին կարող էր ուղղված լինել  ենթադրյալ բռնության կոչը։ 

 Դիտորդ մարմինը «Ֆրի Նյուզ» հեռուստաընկերությանը  հորդորում է փնտրել և գտնել նշված խախտումները վերացնելու  արդյունավետ ուղիներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում