ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հաստատել է 884 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հաստատել է 884 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների կոմիտեն հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ից) երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը 883,7 մլրդ դոլարով, հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Այժմ այս փաստաթուղթը պետք է դիտարկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։ Կոնգրեսականները մտադիր են «3,9 միլիարդ դոլար հատկացնել ՆԱՏՕ-ին և Ռուսաստանի ագրեսիային հակազդելու ծրագրին աջակցելու համար»՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության պայմաններում։

Սենատի զինված ուժերի հանձնաժողովը հունիսի 12-ին կքննարկի պաշտպանության բյուջեի նախագծի իր տարբերակը։ Այն տարբերվում է Կոնգրեսի ստորին պալատի հանձնաժողովի նախագծից։ Այն բանից հետո, երբ օրենսդիր մարմնի երկու պալատները կհաստատեն փաստաթղթի իրենց տարբերակները, կհրավիրվի հանձնաժողով՝ համաձայնեցնելու երկու նախագծերի մանրամասները։ Պալատները կրկին պետք է քվեարկեն հաստատված փաստաթղթի շուրջ, որից հետո այն կանցնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրության համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում