Ղազախստանի նախագահը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Ղազախստանի նախագահը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այցելել է Մաշտոցյան Մատենադարան:

Այս մասին հայտնել են Մատենադարանից։

ՀՀ խորհրդարանի նախագահի, ԿԳՄՍ նախարարի և Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ Ղազախստանի նախագահը շրջայց է կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանն ու նորաբաց օտարալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի քանդակագործ էդուարդ Ղազարյանի «Տուն օդապարիկը» բրոնզե ձուլածո քանդակը:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Ղազախստանի նախագահին է նվիրել հայատառ ղփչաղերեն ձեռագրի նմանահանությունը՝ անգլերեն ներածությամբ եզակի հրատարակություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում