Ռուսաստանի հետ սահմանը երկկողմանի բացելու ուղղությամբ աշխատում ենք. Տիգրան Ավինյան

Ռուսաստանի հետ սահմանը երկկողմանի բացելու ուղղությամբ աշխատում ենք. Տիգրան Ավինյան

Այսօր ԱԺ-ն հատուկ նիստ էր հրավիերլ, որպեսզի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը քննարկի:

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը, խոսելով օդային հաղորդակցության վերաբացման մասին նշեց.

«Ռուսաստանի Դաշնությունը սահմանները երկկողմանի բացելու պատրաստակամություն է հայտնել, և արդեն բանակցություններ են գնում, ԱԳՆ-ն աշխատում է: Ինչ վերաբերվում է Վրաստանին, սահմանների վերաբացման հետ կապված որևէ գործընթաց այս պահին չկա, քանի որ զուտ համաճարակային տեսանկյունից դեռևս այդ փուլում չենք: Նույնը նաև Իրանի հետ է, չկան բանակցություններ: Համաճարակային պայմանների հետագա բարելավման պայմաններում այս հարցերը կքննարկվեն»:

Տիգրան Ավինյանը նաև նշեց՝ սահմանների բացումը դա միայն ՀՀ կառավարության որոշման հարց չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում