Վրաերթ Լոռու մարզում․ տուժածը երիտասարդ աղջիկ է

Վրաերթ Լոռու մարզում․ տուժածը երիտասարդ աղջիկ է

Նոյեմբերի 11-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմաններում «Բազում» թաղամասում՝ Շինարարների փողոցում, Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Տիգրան Զ․-ն իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Մարիամ Հ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ վիրավորին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում