Արմավիրի մարզպետը մասնակցել է «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին

Արմավիրի մարզպետը մասնակցել է  «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի հոգևոր առաջնորդի, Էջմիածնի քաղաքապետի, արվեստասեր հանրության ներկայացուցիչների և մեծաթիվ հյուրերի հետ Էջմիածնում գործող «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում մասնակցել է «Արվեստի փոստատար» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին:

Արդեն 6-րդ տարին կազմակերպվող սիմպոզիումի նպատակն է հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով, ինչպես նաև համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և բարձր գնահատելով «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիումի իրականացման գաղափարը՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ն մարզի և Էջմիածին քաղաքի կարևոր դիմագծերից մեկն է: Խոսելով կազմակերպության բազմապրոֆիլ և արդիական ձեռնարկների մասին՝ նա դրանցում առանձնակի կարևորել է սոցիալական գործոնի դերը:

Ապա մարզպետը շնորհավորել է «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով, որ այն եզակի դեպքերից է, երբ մարդն իր ծննդյան օրը հաճելի նվեր է մատուցում մյուսներին. «Գնահատելով Ձեր ուրույն դերը մարզի կրթամշակութային կյանքում՝ մեծ պատիվ ունեմ Էջմիածնի օրվան նվիրված միջոցառման շրջանակում Ձեզ պատվոգրով պարգևատրելու»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում