ՄԱՄ ՋԱՆ, ցավդ տանեմ, իմ աշխարհ, անհնարինն ես արել ինձ համար, կներես, ես չկարողացա. Վահագն Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել մայրիկի հետ

ՄԱՄ ՋԱՆ, ցավդ տանեմ, իմ աշխարհ, անհնարինն ես արել ինձ համար, կներես, ես չկարողացա. Վահագն Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել մայրիկի հետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը:

Ալեքսանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մահացել է մայրս՝ Լեյլի Սարհատյանը:

Հոգեհանգիատը կկայանա այսօր, Էզրաս Հասրաթյան 9 հասցեում գտնվող սգո սրահում (Միքայելյան հիվանդանոցի կողքին), ժամը 17:00-ին:

Հուղարկավորությունը՝ վաղը 13:00-ին նույն վայրից:

ՄԱՄ ՋԱՆ, ցավդ տանեմ, իմ աշխարհ: Ամեն ինչով եմ քեզ պարտական ու էդպես էլ կմնամ: Դու ամենաուժեղ, ամենաիմաստուն ու ամենաբարի մարդն ես, անհնարինն ես արել ինձ համար, կներես, ես չկարողացա: Աշխարհի չափ սիրում եմ քեզ»:

Գրառմանը կից՝ Ալեքսանյանը լուսանկար է հրապարակել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում