Բուրկինա Ֆասոյի հյուսիսում զինված հարձակման հետևանքով զոհվել է 20 մարդ

Բուրկինա Ֆասոյի հյուսիսում զինված հարձակման հետևանքով զոհվել է 20 մարդ

Բուրկինա Ֆասոյի հյուսիսում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 19 ոստիկան և մեկ տեղի բնակիչ։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Agence France-Presse (AFP) գործակալությանը։

«Մենք նախնական տվյալներ ունենք 20 սպանվածների մասին, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ»,- AFP-ը մեջբերել է երկրի անվտանգության նախարարի խոսքը ազգային ռադիոյի եթերում։

Բուրկինա Ֆասոն վերջին երեք տարիների ընթացքում դարձել է Արևմտյան Աֆրիկայում իսլամիստական ​​խմբավորումների ահաբեկչական գործունեության էպիկենտրոնը: Երկրում գործում են «Իսլամական պետություն Մեծ Սահարայում» խմբավորումները, որը հանդիսանում է «Իսլամական պետության» կառույցը և «Անսար ուլ Իսլամը»։

Այս ընթացքում ահաբեկիչները սպանել են ավելի քան 1000 խաղաղ բնակչի, բռնությունների պատճառով ավելի քան 1,5 միլիոն մարդ լքել է իր տունը և դարձել փախստական։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում