Թրամփն ասել է, որ Պուտինի հետ Բայդենի հանդիպումը անհավասար հանդիպում կլինի ամերիկյան կողմի համար

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ Բայդենի հանդիպումը անհավասար հանդիպում կլինի ամերիկյան կողմի համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև երեքշաբթի կայանալիք տեսակոնֆերանսի բանակցությունները անհավասար հանդիպում են Միացյալ Նահանգների համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Newsmax հեռուստաալիքի եթերում։

«Սա անհավասար հանդիպում է, իսկ լավագույն դեպքում՝ անհավասար հանդիպում մեր երկրի համար»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կբանակցի Բայդենը Պուտինի հետ Ուկրաինայի հարցով։ 

Թրամփն ավելացրել է, որ ինքը միշտ կոշտ է վարվել Ռուսաստանի նկատմամբ, թեև ինքը հավանել է Պուտինին։ «Ոչ ոք Ռուսաստանի հետ այնքան կոշտ չի եղել, որքան ես»,- հավելել է նա։

Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Պուտինն ու Բայդենը կհանդիպեն տեսազանգի միջոցով։ Ինչպես երկուշաբթի օրը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահները կքննարկեն Ուկրաինայի շուրջ լարվածությունը, ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ և անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում