Ռուսաստանի հավաքականը ջախջախեց Կիպրոսին, Լյուքսեմբուրգը հաղթեց Ադրբեջանին

Ռուսաստանի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլի 9-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել է Կիպրոսին։ Խաղը կայացել է Սանկտ-Պետերբուրգում և ավարտվել տանտերերի՝ 6-0 հաշվով ջախջախիչ հաղթանակով։ Այս մասին հայտնոում է Armsport.am-ը։
Խփած գնդակներով աչքի են ընկել Ալեքսանդր Երոխինը, որը դուբլ է ձևակերպել, Ֆյոդոր Սմոլովը, Անդրեյ Մոստովոյը, Ալեքսեյ Սուտորմին ու Անտոն Զաբոլոտնին։
9 տուրից հետո Ռուսաստանի հավաքականն իր ակտիվում ունի 22 միավոր և գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը։ Կիպրոսը, իր ակտիվում ունենալով 5 միավոր, 6-րդ տեղում է։ Մոտակա հետապնդողը Խորվաթիայի հավաքականն է (17):
Օրվա մյուս խաղում Վրաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Շվեդիայի և 2-0 հաշվով հաղթանակ է տարել։ Վրացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել «Ռուբինի» հարձակվող Խվիցա Կվարացխելիան։
Այս խաղում Շվեդիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Զլատան Իբրահիմովիչը։
Շվեդիայի ընտրանին գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր։ Երկրորդ տեղում Իսպանիայի հավաքականն է, որը 13 միավոր ունի, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել։ Վրաստանի ընտրանին 7 միավորով 4-րդ տեղում է։
Հաջորդ տուրում Շվեդիան կխաղա Իսպանիայի հետ։
Օրվա մյուս խաղում Լյուքսեմբուրգի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Ադրբեջանի ընտրանու հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարել։
Կարծիքներ