Փաշինյանը ճիշտ էր, Եվրոպան սխալվեց

Փաշինյանը ճիշտ էր, Եվրոպան սխալվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հարցերին։ Լրագրողներից մեկի հարցին, թե Ի՞նչ կարող է իրապես ակնկալել ԵՄ-ից՝ իմանալով, որ ԵՄ որոշ եվրոպական երկրներ արգելափակում են Թուրքիայի նկատմամբ այլ թեմաներով սանկցիաները, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, նշելով՝ Հայաստանն աշխատում է հույսն իր վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը նույնպես ունի:

Վարչապետ Փաշինյանը նաև ընդգծել է՝ Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի:

«Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք »,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասել է՝ եթե Թուրքիան հասնի Վիեննայի դարպասներ, չասեք, թե չենք զգուշացրել։ Փաստացի վարչապետը ճիշտ էր․անմիջապես հաջորդ օրը իրականություն դարձան Փաշինյանի խոսքերը։ Վիեննայում ծագումով թուրք 50 իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա։ Նրանք ներխուժել են Սուրբ Անտոնիո Պադովացու եկեղեցի և ներսում ավերածություն իրականացրել։ Այս մասին հայտնել է Kurier-ը ։ Վիեննայում կաթոլիկ եկեղեցու վրա հարձակումը կատարվել է Ֆրանսիայում իսլամիստների հարձակումների և Եվրոպայում իսլամաֆոբիայի մասին թուրք նախագահ Էրդողանի հայտարարությունների ֆոնին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում