ԱՄՆ-ում տորնադոյի գոտում կհայտնվի 35 միլիոն մարդ

ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում հզոր փոթորիկը սպառնում է միլիոնավոր մարդկանց։ Աղետը, որը ժայռոտ լեռներից հասել է հարթավայրեր, հանգեցրել է եղանակային վատ պայմանների, տորնադոների եւ հրդեհի վտանգի, հաղորդում է RG-ն։
Ավելի քան 80 միլիոն մարդ նախազգուշացվել է փոթորկի մասին, իսկ ավելի քան 35 միլիոնը կարող է գտնվել տորնադոյից տուժած շրջաններում, այդ թվում՝ Դենվերի, Կանզաս Սիթիի, Օմահայի, Դե Մոյնի, Մինեապոլիսի, Միլուոկիի եւ Չիկագոյի բնակիչները:
Մինեսոտայի Ազգային օդերեւութաբանական ծառայության գրասենյակը հայտնել է, որ հսկայական տորնադոն պատուհասել է Փլեյնվյու քաղաքին: Օդերեւութաբանների տվյալներով՝ սա նահանգում դեկտեմբերին գրանցված առաջին տորնադոն է։ Փոթորիկը շարժվել է դեպի հյուսիս-արեւելք՝ ժամում 130 կիլոմետր արագությամբ։ Մինչ օրս Մինեսոտայում երբեք տորնադո չի եղել ձմռանը՝ դեկտեմբեր, հունվար կամ փետրվար ամիսներին, նշում է CNN-ը։ Twitter-ի բազմաթիվ օգտատերեր լուսանկարել են փոշու մեջ թաթախված երկինքը։ Տեսարանները կարող են նմանվել հոլիվուդյան հատուկ էֆեկտներով ֆիլմերի, բայց սա իրական կյանք է, նշում է Gizmodo մետեորոլոգիական պորտալը։
Կարծիքներ