Մոսկվայի կենդանաբանական այգում հազվագյուտ տեսակի կենգուրու է ծնվել

Մոսկվայի կենդանաբանական այգում հազվագյուտ տեսակի կենգուրու է ծնվել

Մոսկվայի կենդանաբանական այգում լույս աշխարհ է եկել կենգուրուի հազվագյուտ տեսակներից մեկը՝ Bettongia penicillata, որն ընդգրկված է միջազգային Կարմիր գրքում և վտանգված է։

Բնության մեջ այս տեսակի ոչ ավելի, քան վեց հազար առանձնյակ կա: Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր տնօրեն Սվետլանա Ակուլովայի խոսքով ՝ կենդանիներին փոքր չափի պատճառով հաճախ անվանում են գրպանի կենգուրու:

«Ձագուկը ծնվել է գարնանը, բայց առաջին երեք ամիսներն անցկացրել է մոր գրպանիկում: Նորածնին շատ դժվար էր նկատել », - ասաց նա: Ակուլովան ավելացրել է, որ կենգուրուն միայն վերջերս է սկսել  ինքնուրույն ուսումնասիրել աշխարհը: Մոսկվայի կենդանաբանական այգին սպասում է այս տեսակի եւս երկու ձագերի լույս աշխարհ գալուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում