Կտրիճին ընտրատեղամաս բերելով՝ հույս ունեին իրավիճակ փրկել, բայց Կտրիճն ինքն իրեն այլևս չի կարող փրկել. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վաղարշապատում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ու Գարեգին Բ-ի դրանց մասնակցությանը:
«Վաղարշապատում վերահաստատվեց՝ Կտրիճ Ներսիսյանը չունի լեգիտիմություն, չունի աջակցություն ու չի վայելում ժողովրդի վստահությունը։
Կտրիճին ընտրատեղամաս բերելով՝ հույս ունեին իրավիճակ փրկել, բայց Կտրիճն ինքն իրեն այլևս չի կարող փրկել։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ու նրա արշակներից ազատվելու է անկասկած»,- գրել է Չախոյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե:
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:


Կարծիքներ